Վերջին տարիներին հաճախ Մեղրին արտաքին հայացքի ներքո ներկայացվում է որպես սահման, միջանցք, ռազմավարական տարածք, եզրագիծ...
«Մեղրի. սահմանային ռիթմեր» հետազոտական նախագիծը նպատակ ունի պատմել Մեղրիի մասին՝ բնակիչների պատումների և նրանց կողմից արված լուսանկարների միջոցով։ Այն ձգտում է Մեղրին ցույց տալ «ներսից», որպես ապրվող տարածք՝ իր առօրյայով, հիշողություններով, կորուստներով ու խորհրդանիշերով, մարդկանց հարաբերություններով և ներքին ռիթմերով։
Երեք ամիս՝ փետրվարից ապրիլ, 12 մասնակիցներ լուսանկարել են Մեղրին այնպես, ինչպես իրենք են տեսնում և պատմել քաղաքի տարբեր անկյունների ու մարդկանց պատմությունները։
ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐTSD LAB
ԵՊՀ Տարածքային ուսումնասիրությունների և զարգացման լաբորատորիա
02 · PHOTOVOICE
Քաղաքը՝ ներսից
Մասնակիցները լուսանկարել են իրենց համար կարևոր վայրերը, փոփոխություններն ու առօրյա դրվագները, ապա պատմել՝ ինչ են դրանք նշանակում։
208 լուսանկարային պատմություն
03 · MAP
208 պատմություն՝ մեկ քարտեզի վրա
Յուրաքանչյուր կետ լուսանկար է, վայր և պատմություն։ Քարտեզը թույլ է տալիս Մեղրին ուսումնասիրել ոչ թե միայն փողոցներով, այլ մարդկանց հիշողությունների և առօրյա փորձառությունների միջոցով։